Ազատ ոճի ըմբիշները մեդալ չնվաճեցին Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում

18:36 - 26 Նոյ, 2017

Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր մրցումային վերջին օրն է։

Ազատ ոճի ըմբիշներ Խաչատուր Պապիկյանը (70 կգ) եւ Հրայր Ալիխանյանը (74 կգ) պայքարից դուրս մնացին ժամանակից շուտ ու չկարողացան պայքարել մեդալի համար։ Պապիկյանը որակավորման փուլում պարտվեց թուրք Մուհամեդ Ակդենիզին, իսկ Ալիխանյանը մեկնարկային գոտեմարտում զիջեց լիտվացի Անդրիուս Մաժեիկային։

Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ձեռնունայն է վերադառնում Լեհաստանից։

Այլ նորություններ