Հայաստանի պատանի լողորդները հաղթանակներ են տոնում Իրանում

09:25 - 30 Նոյ, 2017

Թեհրանում մեկնարկել է լողի պատանեկան միջազգային մրցաշարը, որին մասնակցում են Իրանի (8 թիմ), Հայաստանի, Թուրքիայի,  Սիրիայի, Իրաքի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները:

Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ մրցավայր գործուղվել է մեր հանրապետության պատանի 10 լողորդ:

Մրցումային առաջին օրը 50 մետր բրաս ոճում Էդվարդ Ասատրյանը (11-12 տարեկաններ) դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Գրիգոր Գրիգորյան-Մուշեղ Կագանյան-Վահե Խաչատրյան-Ստեփան Աբրահամյան քառյակը նույն տարիքային խմբի 4x50 մետր ազատ ոճ փոխանցալողում նվաճել է հաղթողի կոչումը: Այս քառյակը հավասարը չի ունեցել նաեւ 4x100 մետր փոխանցալողում: 

Այլ նորություններ