Դեկտեմբերի 29-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում մեկնարկել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Նախատեսած 21 տուրից խաղացվել է 11-ը:
Տղամարդկանց մեկնարկին հայտավորված է 138 շախմատիստ, այդ թվում Հայաստանի վեց ներկայացուցիչ:
Զավեն Անդրիասյան՝ 7.5 միավոր (10-րդ տեղ), Սերգեյ Մովսեսյան, Տիգրան Պետրոսյան, Հրանտ Մելքումյան՝ 7-ական (25, 27, 31), Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան՝ 5.5-ական (68, 71):
Կանանց առաջնությանը մասնակցում է 100 շախմատիստուհի՝ չորսը Հայաստանից:
Լիլիթ Մկրտչյան՝ 6.5 միավոր (27-րդ տեղ), Մարիա Գեւորգյան, Էլինա Դանիելյան՝ 5.5-ական (49, 70), Լիլիթ Գալոյան՝ 4 (85):
Այսօր կկայանան 12-21-րդ տուրի պարտիաները:
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի