ՄԱՐԶՈՒՄԱՅԻՆ ԱՌՕՐՅԱՅՈՎ

14:27 - 29 Հուն, 2021

Հայաստանի  ձյուդոյի պատանեկան և երիտասարդական հավաքականները  մարզիչներ Գոռ Հարությունյանի և Դավիթ Խաչատրյանի ղեկավարությամբ 12 –օրյա  ուսումնամարզական հավաք  անցկացրին  Գորիում։

Վրաստանի և  Ղազախստանի ներկայացուցիչների հետ համատեղ մարզումները դրական նշանակություն ունեցան տակտիկական մտահղացումների և մրցափորձի հարստացման առումով:

Մեր թիմերը այսօր վերադառնում են հայրենիք և հուլիսի 6 –ից  օլիմպավանում կրկին կներգրավվեն ուսումնամարզական հավաքում: Դրան կհաջորդեն  Ռումինիայի Բուխարեստում և Չեխիայի Պրահայում  սկսվելիք  Եվրոպայի պատանեկան և երիտասարդական թիմերի մասնակցությամբ գավաթի  խաղարկությունները:

Այլ նորություններ