Հայտնի են բասկետբոլի 2018 թ. Եվրոպայի տարիքային առաջնությունների անցկացման վայրերը

14:17 - 17 Հուն, 2018

Հայտնի են դարձել այն քաղաքները, որտեղ կայանալու են բասկետբոլի 2018 թ. Եվրոպայի տարբեր տարիքային առաջնությունները:

Մինչեւ 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը տեղի կունենա այս տարվա հուլիսի 3-11-ը, Սան Մարինոյի Սերրավալլ քաղաքում:

Մինչեւ 18 տարեկանների առաջնությունը կանցկացվի հուլիսի 22-29-ը Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում:

Իսկ մինչեւ 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը կկայանա Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հուլիսի 13-22-ը:

 

Լուսանկարը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի

Այլ նորություններ