
Հայաստանի ֆուտզալի հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրո-2026-ի առաջնությունում: Քառորդ եզրափակիչում մեր թիմը 0:3 հաշվով զիջեց Խորվաթիայի ընտրանուն և դուրս մնաց հետագա պայքարից:
Այս պարտությունը մրցաշարում առաջինն էր Հայաստանի ֆուտզալիստների համար: Մեր հավաքականը տարավ երկու հաղթանակ, գրանցեց մեկ ոչ –ոքի և կրեց ընդամենը մեկ պարտություն:
Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի ղեկավարած թիմը լավ տպավորություն թողեց և կարողացավ արժանիորեն պայքարել Եվրոպայի առաջատար մրցակիցների հետ: