Ռիոյում ավարտվել է Օլիմպիական խաղերի` ուղիղ հեռարձակումներն ապահովող միջազգային կենտրոնի շինարարությունը

13:40 - 09 Նոյ, 2015

Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային իշխանություններն ավարտել են Օլիմպիական խաղերի` ուղիղ հեռարձակումներն ապահովող միջազգային կենտրոնի շինարարությունը (հեռուստատեսություն, ռադիո): 

Հեռարձակումների միջազգային կենտրոնի շինարարությունը սկսվել էր 2013 թվականի հոկտեմբերի 2-ին: Կառույցն ունի 80 հազար քառակուսի մետր տարածք: Կազմակերպիչները պլանավորում են ապահովել 5-6 հազար ժամ ուղիղ եթեր: Մարզասերները հնարավորություն կունենան հետևելու Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի ողջ ընթացքին, բացման և փակման պաշտոնական արարողություններին, ինչպես նաև մի քանի մարզաձևերի մարզումներին: Խաղերի ավարտից հետո, շենքը կվերածվի առևտրի կենտրոնի:

XXXI ամառային Օլիմպիական խաղերը կկայանան օգոստոսի 5-21-ը Բրազիլիայի Ռիո դե ժանեյրո քաղաքում: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջանների` Կոպակաբանայի, Մարականայի, Դեոդորոյի և Բարայի  33 մարզական կառույցներում: 

Այլ նորություններ