Սուրեն Առաքելյանը՝ կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության հաղթող

22:25 - 10 Օգո, 2019

Թբիլիսիում ընթանում է բռնցքամրատի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը։

68 կգ քաշային Սուրեն Առաքելյանը եզրափակիչ մենամարտում առավելության հասավ Մեծ Բրիտանիան ներկայացնող Էթան Մուրի նկատմամբ և դարձավ առաջնության հաղթող։

56 կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց Արթուր Մկրտչյանը:

Վաղը ռինգ դուրս կգան 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը, 65 կգ քաշային Գարիկ Անտանոսյանն:

Հիշեցնենք, որ առաջնությունում բրոնզե մեդալակիր են դարձել 46 կգ քաշային Արման Միսկարյանը, 50 կգ քաշային Գոռ Խուդոյանը, 38 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 72 կգ քաշային Դավիթ Սիմոնյանն ու 80 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը:

Այլ նորություններ