Փհենչհան-2018. Վիճակագրական տեղեկություններ

11:15 - 08 Փետ, 2018

Վաղը Փհենչհանում կայանալու է 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Փհենչհան-2018-ին մասնակցում է 92 երկրի 2500-ից ավելի մարզիկ: Նրանք պայքարելու են 7 մարզաձեւի 15 մրցաձեւում. գեղասահք, չմշկավազք, շորթ-տրեկ,  լեռնադահուկ,  դահուկավազք,  ֆրիսթայլ,  դահուկային երկամարտ,  դահուկացատկ,  սնոուբորդ,  բոբսլեյ,  սկելետոն, բիաթլոն,  կյորլինգ, հոկեյ,  սահնակային սպորտ:

Փհենչհան 2018-ում ձմեռային օլիմպիական խաղերին առաջին անգամ կմասնակցեն Կոսովոյի Հանրապետությունը,  Մալայզիան, Նիգերիան, Սինգապուրը,  Էկվադորը, Էրիտրեան:

Դադարից հետո ձմեռային օլիմպիական խաղերում հանդես կգան Բոլիվիան,  Գանան, Քենիան, Կոլումբիան, Մադագասկարը, Պուերտո Ռիկոն, ՀԱՀ-ը եւ ԿԺԴՀ-ն:

ԿԺԴՀ-ն եւ Հարավային Կորեան մասնակցում են միասնական թիմով:

Այլ նորություններ