ԱՐԴԵՆ ՄՐՑԱՎԱՅՐՈՒՄ ԵՆ

11:07 - 15 Ապր, 2026

Հայաստանի ձյուդոիստները  ՌԴ  Նալչիկում ավարտել են   ուսումնամարզական հավաքը և արդեն մեկնել են  Վրաստան:

Թբիլիսիում  վաղը կմենարկի Եվրոպայի 74 – րդ  առաջնությունը:  Մրցումներին հայտավորված են 46 երկրների 419 / 236 տղամարդ և 183 կին / պատվիրակներ: Կխաղարկվի մեդալների 14 հավաքածու:

Մեր հինգ մարզիկներ  հանդես կգան  ստուգատեսում: Նրանք են՝ Աշիկ Անդրեյանը, Վահե Աղասյանը / երկուսն էլ՝  60 կգ/, Դավիթ Աբրահամյանը / 66 կգ /, Արտակ Թորոսյանը / 73 կգ / և գերծանքաշային Գոռ Կարապետյանը:

Այլ նորություններ