Երիտասարդ բռնցքամարտիկները որոշեցին Հայաստանի չեմպիոններին

19:00 - 10 Փետ, 2018

«Դինամո» ՄՀԿ դահլիճում այսօր ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցեց Երեւանի եւ հանրապետության բոլոր մարզերի 142 մարզիկ:

Տասը քաշային կարգում չեմպիոն եւ մրցանակակիրներ դարձան.

49 կգ՝ Սեյրան Եղիկյանը, Մհեր Դավթյանը, Գեւորգ Բաղդիշյանը, Արմեն Ղուշչյանը

52 կգ՝ Արթուր Բազեյանը, Էրիկ Թոխյանը, Համլետ Մնացականյանը, Ավագ Նազարյանը

56 կգ՝ Արթուր Շախպազյանը, Ռաֆայել Հակոբյանը, Կառլեն Առուստամյանը, Ռուբեն Պողոսյանը

60 կգ՝ Արմեն Ալոյանը, Արարատ Հարությունյանը, Նարեկ Խաչատրյանը, Արտակ Մարտիկյանը

64 կգ՝ Բենիկ Նիկողոսյանը, Արմեն Մաշակարյանը, Կարեն Ստեփանյանը, Հրանտ Հովհաննիսյանը

69 կգ՝ Վախթանգ Հարությունյանը, Ռաֆայել Սաֆարյանը, Ներսես Ներսիսյանը, Ռուբեն Մելիքյանը

75 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյանը, Ալբերտ Զախյանը, Հարություն Ղազարյանը, Դավիթ Դավթյանը

81 կգ՝ Գոռ Ներսիսյանը, Էրիկ Սաֆարյանը, Համլետ Հարությունյանը, Վաչագան Գրիգորյանը

91 կգ՝ Մանուկ Խաչատրյանը, Դավիթ Դավթյանը, Ալեքս Մուրադյանը, Վարդան Փաշայանը

+91 կգ՝ Արման Մնացականյանը, Սարգիս Պողոսյանը, Ֆելիքս Աբրահամյանը

Աղջիկները մեդալակիրներին որոշեցին 51 կգ քաշային կարգում: Եզրափակիչ մենամարտում Կարինե Սարգսյանը հաղթեց Մանուշ Վարդերեսյանին, բրոնզե պարգեւի արժանացան Սյուզի Շահնազարյանը եւ Հայկանուշ Մանուկյանը:

Այլ նորություններ