ԱՐՏՈՆՅԱԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

15:17 - 19 Հուն, 2026

Շվեյցարիայի կառավարությունը այսպես կոչված  արտոնյալ երկխոսություն է վարում միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հետ՝ 2038թ. ձմեռային օլիմպիական և պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ:  

Հաղորդագրությունների համաձայն երկխոսությունը կոնֆեդերացիային  թույլ կտա  մինչև 2027թ.  վերջը առանց մրցույթի պատրաստել  հայտ- ծրագիր։ Եթե այն համապատասխանի ՄՕԿ-ի պահանջներին, Շվեյցարիային կտրամադրվի օլիմպիական խաղերը հյուրընկալելու իրավունքը:  

Նշվում է, որ կոնֆեդերացիան կլինի առաջին երկիրը, որը կհյուրընկալի խաղերը ոչ թե մեկ քաղաքում կամ տարածաշրջանում, այլ ամբողջ երկրում։ Խաղերը, ինչպես սպասվում է, կհյուրընկալեն բոլոր չորս  տարածաշրջանները։

Նախատեսվում է դաշնային ներդրում՝ ոչ ավելի, քան 200 միլիոն շվեյցարական ֆրանկ (249 միլիոն դոլար)։

Շվեյցարիան երկու անգամ է հյուրընկալել օլիմպիական խաղերը՝ 1928 և 1948թթ. / երկուսն էլ  ձմեռային՝   Սանկտ Մորից լեռնադահուկային հանգստավայրում /:

Այլ նորություններ