Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Ռումինիայում

16:20 - 12 Փետ, 2018

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2018 թվականի Եվրոպայի առաջնությունը կհյուրընկալի Բուխարեստը:

Հաղորդագրությունում ասվում է, որ IWF-ը եւ Ռումինիայի ֆեդերացիան պայմանավորվածություն են ձեռք բերել, որ մրցաշարն Ալբանիայի փոխարեն կանցկացվի Ռումինիայի մայրաքաղաքում: Ժամկետները չեն փոխվել՝ մարտի 26-ից ապրիլի 1:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ալբանիայի ծանրամարտի ֆեդերացիան չի կարողանում մրցումները նախատեսված ժամկետներում կազմակերպել, քանի որ գործադիր կոմիտեն դոպինգ սկանդալի պատճառով հրաժարական է տվել:

Այլ նորություններ