Շախմատի ԵԱ. Հայաստանի շախմատային ջոկատը Բաթումում կմասնակցի տղամարդկանց անհատական առաջնությանը

11:40 - 13 Փետ, 2018

Մարտի 17-28-ը Բաթումում կանցկացվի շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը (շվեյցարական մրցակարգ, 11 տուր), որին, ըստ նախնական տվյալների, կմասնակցի 31 երկրի 280 շախմատիստ:

Հայաստանը կներկայացնի 33 շախմատիստ, այդ թվում տղամարդկանց հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Մանուել Պետրոսյանը եւ այլք:

Առաջնությունում հանդես կգան նաեւ կանանց ազգային հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը:

Այլ նորություններ