Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ընթացող ծանրամարտի Հայաստանի առաջնությունում այսօր մրցահարթակը տրամադրվեց տղամարդկանց: Մասնակցում են մեր բոլոր առաջատար ծանրորդները, բացի Ռուբեն Ալեքսանյանից, որը մարզումների ժամանակ թեթեւ վնասվածք է ստացել:
Մրցումային առաջին օրը պայքարեցին 56 եւ 62 կգ քաշայիններին: Հաղթող եւ մեդալակիր դարձան:
56 կգ. Համլետ Մնացականյան՝ 220 կգ, Արա Պողոսյան՝ 201 կգ, Արեն Չատինյան՝ 196 կգ:
62 կգ. Խաչիկ Հարությունյան՝ 233 կգ, Արայիկ Պետրոսյան՝ 232 կգ, Հովհաննես Մարտիրոսյան՝ 227 կգ: