
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում արագություն է հավաքում ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի վեց պատվիրակներից առայժմ հանդես են եկել երկուսը, որոնք, ավաղ, ձախողվեցին:
Առաջինը ծանրարթակ ելած Գառնիկ Չոլակյանը / 60 կգ / երկամարտի 275 կգ / 123 կգ +152 կգ / արդյունքով ճանաչվեց 10-րդը:
Սպասելիքներ ունեինք Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանից / 71 կգ /: Նա հուսադրող ելույթ ունեցավ պոկում վարժությունում՝ գլխավերևում պահելով 154 կգ ծանրաձողը, դարձավ արծաթե մեդալակիր:
Ափսոս, որ հրում վարժությունում նախապես պատվիրած 182 կգ կշռող ծանրաձողը բոլոր երեք մոտեցումներում չենթարկվեց Գոռի կամքին: Արդյունքում հայ վարպետը գրանցում չստացավ երկամարտում տեղ գտած մարզիկների շարքում:
Այսօր մեր թիմը ներկայացուցիչ չունի, իսկ վաղը մրցապայքարի կելնի 88 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը: Նրա ելույթը նշանակված է Երևանի ժամանակով 19:00 –ին: