Ստրանջա-2018. Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը եզրափակչում է

23:20 - 24 Փետ, 2018

Սոֆիայում ավարտվում է բռնցքամարտի «Ստրանջա» միջազգային մրցաշարը: 91+ կգ քաշային կարգում Գուրգեն Հովհաննիսյան այսօր հաղթեց Չինաստանի ներկայացուցչին եւ անցավ եզրափակիչ, որտեղ կիրակի օրը կհանդիպի բուլղարացու հետ:

Քառորդ եզրափակչում Հովհաննիսյանն առավելության էր հասել ուկրաինացի բռնցքամարտիկի նկատմամբ: Վահե Բադալյանը (52 կգ), Հրայր Շահվերդյանը (60 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ) պարտվել են:

Այլ նորություններ