Նիոնում տեղի է ունեցել ֆուտբոլի չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։
Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» առաջին փուլում կմրցի Չեռնոգորիայի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Այդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի տանը։
Խաղերը նախատեսված են հուլիսի 8-9-ին և 15-16-ին։
«Նոան» այս օրերին հավաք է անցկացնում Ավստրիայում՝ պատրաստվելով ՉԼ-ի մեկնարկին։
Կայացել է նաև կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։
«Փյունիկը» կմրցի Սան Մարինոյի «Տրե Ֆիորիի», իսկ «Ուրարտուն»՝ Բելառուսի «Նեման Գրոդնոնի» հետ։
Առաջին հանդիպումները տեղի կունենան հուլիսի 10-ին, պատասխանները՝ հուլիսի 17-ին։
«Փյունիկն» ու «Ուրարտուն» առաջին մրցամարտերը կանցկացնեն տանը։