Աէրոֆլոտ օփեն. Տիգրան Պետրոսյանը երրորդ անընդմեջ ոչ-ոքին արեց

10:25 - 26 Փետ, 2018

Մոսկվայում ընթացող «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի գլխավոր A մրցաշարի վեցերորդ տուրում գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց Իգոր Լիսիյի (ՌԴ) հետ եւ 4.5 միավորով զբաղեցնում է հինգերորդ տեղը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչների արդյունքները. Գաբրիել Սարգսյան՝ 4 միավոր (13-րդ տեղ), Մանուել Պետրոսյան, Արամ Հակոբյան, Արման Միքայելյան՝ 3-ական (36, 42, 46-րդ տեղ), Հայկ Մարտիրոսյան՝ 2.5 (74), Շանթ Սարգսյան՝ 1.5 (90):

Այսօր կկայանան յոթերորդ տուրի պարտիաները:

Այլ նորություններ