ԴՐԱՄԱԿԱՆ ԽՈՇՈՐ ՊԱՐԳԵՎՆԵՐ

15:27 - 17 Փետ, 2023

Մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնում  Հնդկաստանի Նյու Դելիում կայանալիք բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնության մեկնարկին:

IBA –ի այդ հեղինակավոր  միջոցառումը տեղի կունենա 2023թ. մարտի 15- 26-ը: Ստուգատեսին մասնակցելու համար արդեն հայտ են ներկայացրել 74 երկրների ավելի քան 380  մարզուհիներ:

Մրցանակային հիմնադրամը կազմում է   2,4 միլիոն դոլար:  12 քաշային կարգերից յուրաքանչյուրի հաղթողը կստանա 100,000, արծաթե մեդալակիրը՝  50,000, իսկ  երրորդ մրցանակակիրները՝   25,000-ական ԱՄՆ դոլար: 

Միջոցառումը խոստանում է լինել տպավորիչ: Կազմակերպիչները հույս ունեն ներգրավել բազմահազար երկրպագուների ամբողջ աշխարհից: 

 

Այլ նորություններ