ԱՌԱՆՑ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԻ

11:37 - 17 Սեպ, 2021

Պեկինում 2022թ. անցկացվելիք ձմեռային  օլիմպիական խաղերի  ջահը վառելու արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 18 –ին՝  Հին Օլիմպիայում:

Փոխանցավազքից հետո կրակը կտեղափոխվի Աթենքի Ակրոպոլիս, իսկ հաջորդ օրը  << Պանատինաիկոս >>  մարզադաշտում, պաշտոնապես կհանձնվի  Չինաստանի  պատվիրակությանը:

Օլիմպիական կրակն այնուհետև Աթենքի միջազգային օդանավակայանից Պեկին կտեղափոխվի հատուկ չարտերային չվերթով:

Համավարակի սահմանափակումների պատճառով միջոցառումները կանցկացվեն   առանց հանդիսականի:  

 

 

Այլ նորություններ