Համահայկական խաղերում ամենաշատ մեդալ նվաճեցին Երևանի մարզիկները

15:00 - 13 Օգո, 2015

Համահայկական խաղերի 12 մրցումային օրերին Երևանի թիմը նվաճեց 140 մեդալ` 51 ոսկե, 42 արծաթե և 47 բրոնզե: Երկրորդ տեղում 46 մեդալով Գյումրու թիմն է` 15 ոսկե, 12 արծաթե, 19 բրոնզե: Իսկ եռյակի վերջում Վանաձորի թիմն է ընդհանուր 18 մեդալով` 6 ոսկե 8 արծաթե և 4 բրոնզե:

Համահայկական ամառային 6-րդ խաղերը անցկացվեցին օգոստոսի 2-13-ը: Խաղերի հին տասը մարզաձևերին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, աթլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը` լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն:

Այլ նորություններ