ՀԱՐԳԵԼ ՄԱԿ – Ի ՀՐԱԴԱԴԱՐԻ ԲԱՆԱՁԵՎԸ

15:17 - 26 Հուն, 2024

«Փարիզ-2024» օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ,  ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի  նախագահ  Դենիս Ֆրենսիսը  դիմել է  կազմակերպության անդամ երկրներին՝ հարգելու օլիմպիական զինադադարը:

Օլիմպիական և պարալիմպիկ խաղերի համար զինադադարի պահպանման մասին բանաձևը  ՄԱԿ-ը  պաշտոնապես ընդունել է  նոյեմբերին: Այն պետք է  պահպանել  խաղերի մեկնարկից յոթ օր առաջ և  պարալիմպիկի ավարտից  յոթ օր հետո։

«Կոչ եմ անում բոլոր անդամ պետություններին ցույց տալ իրենց հավատարմությունը  օլիմպիական հրադադարին և կոնկրետ գործողություններ ձեռնարկել տեղական, ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում՝ խթանելու և ամրապնդելու խաղաղության և ներդաշնակության մշակույթը:  Նաև կոչ եմ անում ողջ աշխարհում զինված հակամարտությունների բոլոր  կողմերին՝ վեճերը  լուծել  խաղաղ ճանապարհով:

Խաղերը կմիավորեն աշխարհի տարբեր երկրների մարզիկներին միջազգային խոշորագույն սպորտային իրադարձություններում՝ որպես ազգերի և ժողովուրդների միջև խաղաղության, փոխըմբռնման և բարի կամքի խթանման միջոց, նպատակներ, որոնք նաև միավորված ազգերի կազմակերպության հիմնադիր արժեքների մաս են կազմում» - ասել է Ֆրենսիսը:

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը ողջունել է ՄԱԿ-ի կոչը՝ ընդգծելով օլիմպիական զինադադարի մնայուն նշանակությունը։ Նա մասնավորապես ասել է. «Օլիմպիական զինադադարը ներկայացնում է խաղերի վերջնական էությունը՝ խաղաղություն, միասնություն և հույս՝  ավելի լավ աշխարհ ունենալու  համար: Այս դժվարին ժամանակներում, երբ  բոլորս բախվում ենք այդքան առճակատման, պառակտման և բևեռացման, օլիմպիական զինադադարն ավելի իմաստալից է դառնում: Եվ որպես իրադարձություն, որը միավորում է աշխարհը խաղաղ մրցակցության մեջ, 2024թ. Փարիզի խաղերը հզոր հիշեցում կլինեն, որ  կարող ենք խաղաղությամբ համախմբվել՝ նույնիսկ պատերազմի և ճգնաժամի ժամանակ»:

Այլ նորություններ