Շախմատի հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց

22:50 - 10 Մար, 2018

Այսօր Բեռլինում մեկնարկած շախմատի հավակնորդների մրցաշարի առաջին տուրում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ: Պարտիան ավարտվեց 22-րդ քայլում` դիրքի եռակի կրկնությամբ:

Մարտի 11-ին, երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ:

Լուսանկարը՝ President.am

Այլ նորություններ