Արսեն Ջուլֆալակյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ` հաղթելով թուրք ըմբիշին

16:50 - 04 Հուլ, 2018

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Թբիլիսիի Գրա Պրիում պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 4:3 հաշվով առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Ֆուրքան Բույրաքի նկատմամբ:

Մրցաշարի քառորդ եզրափակչում Ջուլֆալակյանի մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող հայ ըմբիշ Ռուսլան Վարդանյանը:

Նշենք` Թբիլիսիի Գրան Պրիում Հայաստանը նաև մի շարք այլ ըմբիշներ են ներկայացնում, որոնց ելույթների մասին ավելի մանրամասն կհայտնենք մի փոքր ավելի ուշ:

Այլ նորություններ