ՄՕԿ – Ի ԹԱՆԳԱՐԱՆԸ ՀԱՐՍՏԱՆՈՒՄ է

11:57 - 06 Նոյ, 2024

Լոզանի օլիմպիական թանգարանը համալրվել է Փարիզի խաղերի ավելի քան 200  նմուշներով: Դրանք  մարզիկների  նվիրաբերած իրեր են, որոնք  պաշտոնապես հանգրվանեցին  թանգարանում:

Աչքի ընկած ցուցանմուշները տրամադրել  են ոսկե մեդալակիրները.   Նովակ Ջոկովիչի թենիսի ռակետը, մարմնամարզուհի Ռեբեկա Անդրադեի, արագավազորդ Ժուլիեն Ալֆրեդի, մարաթոնիստ Սիֆան Հասանի  հանդերձանքը,  ըմբիշ Միջայն Լոպեսի մարզակոշիկները և բասկետբոլի գնդակ՝  ԱՄՆ-ի թիմի անդամների ստորագրությամբ :

Ցուցանմուշներից  յուրաքանչյուրը ոչ միայն  մարզիկների անձնական ձեռքբերումն է , այլև  օլիմպիական խաղերի պատմության  մասնիկներն են:

Սպորտային պարագաներից բացի,  թանգարանը նաև ձեռք է բերել զգեստներ, որոնք կրել են բացման և փակման արարողությունների ժամանակ:  Մասնավորապես, շվեյցարացի Քևին Գերմանիերի նախագծած «Ոսկե ճանապարհորդ» հագուստը, որը օլիմպիական ժառանգությանը ավելացնում է նրբագեղություն:

1984թ. օլիմպիական խաղերից սկսած,  թանգարանը կազմել է  իրեր ձեռք բերելու արձանագրություն: Այդ առթիվ երեք ներկայացուցիչ    աշխատել է  Փարիզի խաղերի ընթացքում: Նրանք  մոտեցել են  մարզիկներին տարբեր վայրերում ՝ ներառյալ մարզահամալիրները, հյուրանոցները,  օլիմպիական ավանը և այլն:

Թեև հավաքածուի մեծ մասը ստացվում է անմիջապես սպորտային իրադարձություններից, սակայն գործընթացը սկսվում է խաղերից վեց ամիս առաջ: Այդ  ընթացքում կապեր են հաստատվում մարզական ֆեդերացիաների, ազգային օլիմպիական կոմիտեների, մարզիկների ներկայացուցիչների հետ։

Մինչև այժմ թանգարանը հավաքել է Փարիզի օլիմպիական խաղերին առնչվող 209 առարկա՝ 32 մարզաձևից: Ձեռքբերումները շարունակվում են նույնիսկ խաղերի ավարտից հետո և հավաքածուն կընդլայնվի:

Ընդհանուր առմամբ, Լոզանի օլիմպիական թանգարանում պահվում են ավելի քան 90,000 իրեր, որոնք հիշեցնում  են օլիմպիական շարժման 120 տարվա պատմությունը:

 

Այլ նորություններ