Բռնցքամարտի ֆեդերացիայի հերթական ապօրինությունը. Թիրախում Վ.Ենգիբարյանի անվ. մարզադպրոցն է

09:41 - 26 Փետ, 2019

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մարզադպրոցին առաջարկել է մասնակցել երիտասարդների Հայաստանի առաջնությանը, հետո արգելել` պահանջելով մասնակցության դիմում ներկայացնել ոչ թե մարզադպրոցի, այլ ֆեդերացիայի անունով: Մարզադպրոցի անձնակազմը, սակայն, այստեղ տեսնում է դիտավորություն, ու երեք ամիս տքնաջան պարապմունքներից հետո, տեղեկանալով այս որոշման մասին՝ հրաժարվում է մասնակցել առաջնությանը: Դպրոցի անձնակազմն ասում է` իրենց համար հարազատ մարզադպրոցի անունն այնքան բարձր է, որ ոչ մի դեպքում դիմում չեն գրի ֆեդերացիայի անունով: «Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա հասարակական կազմակերպությունն ինչպես կարող է պետական մարզադպրոցի առաջ նման պայման դնել»,-տարակուսանք են հայտնել մարզիչները:

 

Այլ նորություններ