Լևոն Արոնյանը նվաճեց Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի ուղեգիր

11:12 - 28 Օգո, 2018

 «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարում, որը անցկացվում էր ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում,  հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ի ընդհանուր հաշվարկում գրավեց երկրորդ տեղը: 

Հայ գրոսմայստերը Grand Chess Tour-ի 4 փուլերի արդյունքում  հավաքեց 34 միավոր և 0․5 միավորով զիջեց միայն ամերիկացի Հիկարու Նակամուրային: Երրորդ տեղը գրավեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, որը հավաքեց 31 միավոր: 

Նրանք նվաճեցին դեկտեմբերի 11-17-ը Լոնդոնում կայանալիք Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի ուղեգիր: 

Grand Chess Tour ընդհանուր հաշվարկում երկրորդ տեղը գրավելու համար Լևոն Արոնյանը կստանա 95 հազար դոլար պարգևավճար:

Այլ նորություններ