Բաքու-2015. Հովհաննես Բաչկովը լքեց պայքարը

11:00 - 21 Հուն, 2015

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն անհաջող մեկնարկեց Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում:

64 կգ քաշային կարգում հայ բռնցքամարտիկն առաջին մենամարտում 0:3 հաշվով զիջեց ուկրաինացի Վիկտոր Պետրովին:

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից բռնցքամարտի մրցաշարում պայքարը լքել էին 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը եւ 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը:

Այլ նորություններ