Ինչպես հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան, օգոստոսի 29-ին հայ հրաձիգները մեկնել են Հարավային Կորեայի Չանգվոն քաղաքում անցկացվող աշխարհի առաջնությանը՝ մասնակցելու «Աշխարհի 52-րդ առաջնությանը»:
Հրաձգության բոլոր մրցաձևերից անցկացվող «Աշխարհի առաջնությունը» տեղի է ունենում 4 տարին մեկ՝ օլիմպիական խաղերի միջակայքում: Այս մրցմանը հրացան և ատրճանակ ձևերում կխաղարկվի 6 ուղեգիր յուրաքանչյուրում,որը իրավունք կտա մասնակցելու Օլիմպիական խաղերին:
Մրցույթին կրակելու են 10մ և 50մ հեռավորություններից՝ հրացան, ատրճանակ և վազող թիրախ զենքաձևերից, որին մասնակցում է 1000-ից ավելի մարզիկ:
Հայաստանից կմասնացի 11 մարզիկ` հրացան զենքաձևից՝ Հրաչիկ Բաբայանը, Քրիստիան Լաուերը, Հայկ Բաբայանը, Իրինա Լաուերը (Աղաջանյան), Ալլա Պողոսյանը, ատրճանակ զենքաձև՝ Նորայր Առաքելյանը, վազող թիրախ զենքաձև՝ Հովհաննես Մարգարյանը,Լիլիթ Մկրտչյանը,Գոհար Վարդանյանը ,Սաթենիկ Մեժլումյանը և Արուսյակ Գրիգորյանը:
ՀՀ հրաձգության հավաքականը կմասնակցի «Աշխարհի առաջնությանը» գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ:
Հայաստանի հավաքական թիմը կազմված է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի և Հրաձգության հանրապետական մարզադպրոցի մասնաճյուղ Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցի սաներից: