ԱՆՑԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ

12:07 - 16 Հուլ, 2025

Եվրոպայի   ֆուտբոլի չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոան» Պոդգորիցայում հյուրընկալվեց Չեռնոգորիայի «Բուդուչնոստին»:  Գրանցվեց ոչ - ոքի՝ 2:2:

Առաջին խաղում «Նոան» առավելության էր հասել 1:0 հաշվով և այդ հաղթանակի շնորհիվ կշարունակի պայքարը հաջորդ փուլում:

Հանդիպումից հետո մեր թիմի գլխավոր մարզիչ, խորվաթ  Սանդրո Պերկովիչը  շնորհավորել է ֆուտբոլիստներին և ասել, որ  ամենակարևորն այն է, որ անցել են  երկրորդ փուլ:

Որակավորման երկրորդ փուլում մեր ֆուտբոլիստները հուլիսի 22 –ին  կմրցեն  Հունգարիայի «Ֆերենցվարոշի» հետ։

Այլ նորություններ