Շախմատի հերթական օլիմպիադան` Աջարիայում

17:10 - 18 Սեպ, 2018

Այս օրերին Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականները ուսումնամարզական վերջին հավաքն են շարունակում Ծաղկաձորում: Գլխավոր մարզիչներ Արշակ Պետրոսյանը /տղամարդկանց / և Արթուր Չիբուխչյանը / կանանց / բարձր են գնահատում ժամանակը և օրվա ռեժիմը: Ամեն ինչ հարմարեցված է սեպտեմբերի 23-ին Բաթումում մեկնարկելիք շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադայի ժամանակացույցի հետ: Հնագույն խաղի վարպետները լավ են գիտակցում հայրենական շախմատի բարձր վարկը և նպատակ ունեն չզիջել դիրքերը առաջատար երկրների շարքում: 
Մեր հավաքականները խաղասեղանների շուրջ կնստեն հետևյալ կազմերով. կանայք` Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Աննա Սարգսյան, Մարիա Կուրսովա: Տղամարդիկ ` Լևոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Ռոբերտ Հովհաննիսյան: Պահեստայիններն են Սիրանուշ Ղուկասյանը և Հայկ Մարտիրոսյանը: 
Մերոնք մրցավայր կմեկնեն սեպտեմբերի 22-ին` Երևան –Բաթում գնացքով և կվերադառնան հոկտեմբերի 6-ին: 
Նշենք, որ տղամարդկանց հավաքականը համաշխարհային օլիմպիադայի հաղթող է դարձել երեք անգամ,իսկ կանանց թիմի լավագույն արդյունքը / 5-րդ տեղ / գրանցվել է 2014թ, Նորվեգիայի ստուգատեսում:



ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ