14- ՐԴ ՓՈՒԼՈՒՄ

11:17 - 31 Հոկ, 2023

Ավարտվել են Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 14 –րդ փուլի հանդիպումները: Գրանցվել են հետևյալ արդյունքները.  «Վան» - «Արարատ-Արմենիա»՝ 0:2,  ԲԿՄԱ - «Արարատ»՝ 2:0, «Վեստ Արմենիա» - «Փյունիկ»՝ 2:3,  «Ուրարտու» - «Շիրակ»՝ 2:2,  «Նոա» - «Ալաշկերտ»՝ 4:2:  

Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Երևանի «Փյունիկը» ՝ 36 միավոր: Առաջատարին հաջորդում են  «Արարատ-Արմենիան»՝ 29, «Նոան», «Ուրարտուն»  ՝ 27 –ական, «Ալաշկերտը»՝ 25, «Արարատը»՝ 17, ԲԿՄԱ –ն ՝ 16, «Շիրակը»՝ 11, «Վեստ Արմենիան» և «Վանը» ՝ 7 –ական միավոր:

Առաջնության 15-րդ տուրը նշանակված է  նոյեմբերի 2-4-ը:

Այլ նորություններ