Հայաստանի պատվիրակության հաշվին առաջին ոսկե մեդալը գրանցվեց Բուենոս Այրեսում անցկացվող ամառային պատանեկան օլիմպիական խաղերում։ Չեմպիոնի պատվին արժանացավ հայաստանցի ծանրորդ, 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը։ Նա պոկեց 141կգ ,հրեց 168 կգ, երկամարտի 309 կգ արդյունքով անհասանելի դարձավ բոլոր մրցակիցների համար և նվաճեց չեմպիոնի կոչումը։ Կարեն Մարգարյանը 17 տարեկան է, Եվրոպայի պատանիների կրկնակի չեմպիոն է։
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին մրցագորգ կելնի հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը /60կգ/։
ՀԱՕԿ լրատվական բաժին