ԱՌԱՋԱԴԻՄԵԼ Է

10:27 - 21 Նոյ, 2022

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտնում է, որ ՖԻԲԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը, որում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 87-րդ տեղը: Նախորդ հրապարակման համեմատ Հայաստանի հավաքականը առաջադիմել է  երկու  հորիզոնականով:


ՖԻԲԱ-ի աղյուսակի առաջին տասնյակը.

1. Իսպանիա - 758.6 միավոր,
2. ԱՄՆ – 757.5,
3. Ավստրալիա – 740.3,
4. Արգենտինա – 734.3,
5. Ֆրանսիա – 715.0,
6. Սերբիա – 710.9,
7. Սլովենիա – 704.3,
8. Լիտվա – 669.5,
9. Հունաստան – 665.9,
10. Իտալիա - 646.6:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը Մալթայում դարձավ Եվրոպայի փոքր երկրների 2022թ. առաջնության չեմպիոն:

Այլ նորություններ