Ըմբշամարտի ԵԱ. Վոլոդյա Ֆրանգուլյանը եւ Գրիգոր Գրիգորյանը` բրոնզե մեդալակիր

23:07 - 04 Մայ, 2017

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ազատոճայիններ 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը եւ 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը բրոնզե մեդալ նվաճեցին:

Երրորդ տեղի համար պայքարում Ֆրանգուլյանը հաղթեց թուրք Աբդի Զուրնաչիին, իսկ Գրիգորյանը` հույն Կիրիլիոս Բինենմպաումին:

Այսպիսով, հայ ըմբիշները առաջին մեդալները նվաճեցին Եվրոպայի առաջնությունում:

 

 

Այլ նորություններ