Հայաստանի օլիմպիական պատանեկան հավաքականը ժամանել է հայրենիք

16:20 - 23 Հոկ, 2018


Այս գիշեր Արգենտինայից հայրենիք է ժամանել Հայաստանի օլիմպիական պատանեկան հավաքականը , որը Բուենոս Այրեսում մասնակցում էր պատանեկան օլիմպիական խաղերին: Հիշեցնենք, որ կարևորագույն այդ ստուգատեսում մեր մարզիկները նվաճել են մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալ: Հայ մարզիկներին Զվարթնոց օդանավակայանում դիմավորել են Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և հարյուրավոր մարզասերներ: 

Այլ նորություններ