Հայաստանի ծանրամարտի թիմի մեդալների հաշվեկշիռը հարստանում է

10:12 - 27 Հոկ, 2018

Լեհաստանում ավարտին է մոտենում Եվրոպայի ծանրամարտի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի պատվիրակ Արսեն Մարտիրոսյանը /105 կգ/ մինչև 20 տարեկանների պայքարում, երկամարտի 366կգ արդյունքով /165կգ + 201կգ/ գրավեց երրորդ տեղն ու արժանացավ բրոնզե մեդալի: 

Նույն տարիքային խմբում, ծանրքաշայինների մրցավեճում /+105կգ/ Վարազդատ Լալայանը պոկեց 184կգ, հրեց 222 կգ և երկամարտի 406 կգ արդյունքով հինգերորդ արծաթե մեդալը պարգևեց Հայաստանի հավաքականին: 

Այսօր,հոկտեմբերի 27-ին, մինչև 23 տարեկանների մրցաշարում ելույթ կունենան Տաթև Հակոբյանը /90 կգ/ և մեր անվանի գերծանրքաշային Սիմոն Մարտիրոսյանը: Ի դեպ, նա, նախօրյակին բրոնզե մեդալ նվաճած 105 կգ քաշային Արսեն Մարտիրոսյանի ավագ եղբայրն է: 

Աղջիկների մրցումները կսկսվեն Երևանի ժամանակով 11.00-ին, տղաներինը` 15.00-ին։ 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ