ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

14:17 - 15 Ապր, 2026

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան (EWF)  և Եվրոպայի առաջնության  կազմկոմիտեն  ապրիլի 19 –ին Բաթումիում մեկնարկող  մրցումների մասին  տեղեկատվություն են տարածել՝  մրցանակային հիմնադրամ  ստեղծելու վերաբերյալ:

Ստուգատեսի  պատմության ընթացքում սա  առաջին դեպքն է, երբ  պոկում, հրում և երկամարտում պատվո հարթակ բարձրացած մարզիկները մեդալներից և գավաթներից բացի կստանան նաև  դրամական  պարգևներ:

Նշվում է, որ  ոսկե մեդալակրի համար նախատեսվում է 1500, արծաթինը՝   1000 և բրոնզինը ՝ 500 եվրո:  

Վրաստանի ազգային ֆեդերացիայի նախագահ, օլիմպիական  եռակի չեմպիոն Լաշա Տալախաձեն հպարտ է, որ իրենք ստեղծել են առաջնության մրցանակային հիմնադրամ:

Բաթումիում  նշանակված  Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա ապրիլի 19-26-ը, որը նաև կծառայի որպես որակավորման մրցաշար Գլազգոյում կայանալիք 2026թ. Համագործակցության խաղերի համար։

Այլ նորություններ