Արթուր Դավթյանը աշխարհի 2018թ. 9-րդ մարմնամարզիկն է

10:16 - 01 Նոյ, 2018

Դոհայում  հոկտեմբերի 31-ին անցկացվեցին սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության ծրագրով տղամարդկանց բազմամարտի եզրափակիչ մրցումները:Հայաստանի լավագույն բազմամարտիկ Արթուր Դավթյանը գերազանցեց սպասելիքները:Բազմամարտում հայտավորված 156 մրցակիցների պայքարում նա նախ մտավ եզրափակիչ,այնուհետև  հողագնդի 24 ուժեղագույնների պայքարում գրավեց  9-րդ պատվավոր տեղը:Այս արդյունքը լավագույնն է անկախ  Հայաստանի մարմնամարզության պատմությունում:

Բազմամարտում Արթուրը զարգացրեց որակավորման փուլի հաջողությունը,քանզի բոլոր վեց գործիքների վրա կայուն,հավասարակշիռ ելութներ ունեցավ,  վաստակած բարձր  `ընդհանուր  83,140 միավորով արժևորեց իր հաջողությունը:

Նշենք,որ չեմպիոնի պատվին արժանացավ Արթուր անունով մեր մեկ այլ հայրենակից `ՌԴ-ն ներկայացնող Դալալոյանը:

Հիշեցնենք ,որ Արթուրը կմասնակցի նաև նոյեմբերի 3-ին կայանալիք  հենացատկերի եզափակիչին,իսկ նոյեմբերի 2-ին օղակներ մրցաձևի եզրափակիչում մեդալների համար կպայքարեն նաև մեր պատվիրակներ Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը:

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ