2021թ. միջազգային օլիմպիական կոմիտեն փոխել է « արագ, բարձր, ուժեղ» օլիմպիական կարգախոսը՝ ներառելով «միասին» բառը։
Ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր Պիեռ դե Կուբերտենի ընտանիքը սատարել է կարգախոսը փոխելու որոշմանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է բարոնի ազգականը՝ Պիեռ դե Կուբերտենի ընտանեկան ասոցիացիայի ղեկավար Ալեքսանդրա դե Նավասելը։