Արթուր Աբրահամը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը

02:56 - 22 Նոյ, 2015

WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը Մարտին Մարեյի հետ մենամարտում:

Գերմանական Հանովեր քաղաքում կայացած մենամարտի մեկնարկային ռաունդներում Աբրահամն ավելի շատ պաշտպանվում էր: Վերջին երկու ռաունդներում հայ բռնցքամարտիկը ավելի ակտիվ էր:  Ի վերջո Աբրահամին հաջողվեց հաղթել միավորների շնորհիվ: 12 ռաունդների արդյունքում հայազգի բռնցքամարտիկը հաղթեց  115-112, 112-115 և 116-111 միավորների տարբերությամբ:  

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ