ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԸ

10:47 - 18 Ապր, 2025

Քիշնևում շարունակվում է Եվրոպայի ծանրամարտի հերթական առաջնությունը: Հայաստանի հավաքականի հաշվեկշռում օրավուր  ավելանում է մեդալների քանակը: Մեր մարզիկներից երեկ ծանրահարթակ ելավ 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը: Նա երկամարտի 343 կգ գումարով / 158 կգ + 185 կգ / գրավեց երկրորդ տեղը և պարգևատրվեց արծաթե մեդալով: Գյումրեցի փոխչեմպիոնի անձնական մարզիչն է Գագիկ Գրիգորյանը:

Այսօր, ժամը 17.00 –ին պայքարի կելնի 89 կգ քաշային, արարատցի Մնացական Աբրահամյանը, իսկ ժամը 20.00 –ին, կանանց մրցաշարի ծրագրով ասպարեզ կմտնեն 76 կգ քաշայիններ գյումրեցի Աննա Ամրոյանը և սամաղարցի Միլենա Խաչատրյանը:

 

Այլ նորություններ