<< Հայաստանի Հակադոպինգային գործակալություն >> ՊՈԱԿ-ի ու << Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն >> ՓԲԸ-ի միջև կնքվել է համաձայնագիր՝ ՅՈՒՆԵՍԿՕ- ի միջազգային հակադոպինգային կոնվենցիայի պահանջները պատշաճ կատարելու նպատակով: Փաստաթուղթը ստորագրել են համապատասխանաբար Արեգ Հովհաննիսյանը և Վիլեն Գաբրիելյանը:
Համաձայնագիրը նախատեսում է խստագույնս վերահսկել սպորտում՝ արգելված նյութերի և մեթոդների նոր դեպքերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում: