Դոհայում անցկացվեց << Քաթարի գավաթ >> անվանումը կրող ծանրամարտի միջազգային ավանդական ` թվով հինգերորդ մրցաշարը: Այն վարկանիշային էր և լավագույններին տրվեցին օլիմպիական միավորներ: Հայաստանը ներկայացրեց էջմիածինցի Անդրանիկ Կարապետյանը / 81 կգ /: Նա երկամարտում ցույց տվեց 341 կգ / 161 կգ + 180կգ/ արդյունք և գրավեց երրորդ տեղը:
Դոհայի մրցաշարը մեր ծանրորդների համար վերջինն էր ավարտվող տարում: Երկաթախաղի հայաստանցի վարպետներին կարճատև արձակուրդ տրվեց: Մեր երկրի գլխավոր թիմը նոր մրցաշրջանի նախապատրաստությունը կսկսի հունվարի 15 –ից ` ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքով: Առաջին լուրջ քննությունը ապրիլի 5-ին Վրաստանի Բաթումում մեկնարկող Եվրոպայի առաջնությունն է:
ՀԱՕԿ լրատվական բաժին