
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշներից առաջինը աշխարհի չեմպիոնի պատվին է արժանացել / 1982թ. / երևանցի Բենուր Փաշայանը: Նա նվաճումը կրկնել է նաև հաջորդ մրցաշրջանում:
Բենուրը Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի / 1984թ. / հաղթողի իրական հավակնորդ էր համարվում: Եվ նա կկանգներ չեմպիոնական աստիճանին, եթե ԽՍՀՄ –ը և ընդհանրապես սոցիալիստական երկրները չբոյկոտեին համաշխարհային այդ գլխավոր մարզահանդեսը:Փոխարենը Մոսկվայում կայացած բարի կամեցողության խաղերում / Дружба-84 / Բենուրը գետնեց աշխարհի ուժեղագույն ըմբիշներին, հռչակվեց չեմպիոն և ճանաչվեց մրցաշարի լավագույն ըմբիշ:
Մրցագորգի հայ վարպետն ընդհանրապես տարիքային բոլոր խմբերի մրցաշարերում միշտ հաղթող է ճանաչվել: Ժամանակի ամենահեղինակավոր մասնագետները նշել են, որ հենց գոտեմարտի ընթացքում, նա նոր հնարքներ ու տարրեր է ստեղծագործել:
Այդ ամենը գնահատելով մարզաշախարհի մեր ներկայացուցիչները կազմակերպել են կյանքին անժամանակ հրաժեշտ տված փառահեղ ըմբիշի հիշատակը հավերժացնող միջազգային ավանդական մրցաշարը:
Հերթական ստուգատեսը դարձյալ անցկացվեց Երեւանի «Դինամո» մարզադահլիճում, որտեղ իր վարպետության դասերն է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչներ Ալբերտ Մնացականյանից և Հարություն Խաչատրյանից ստացել մրցագորգի լեգենդար վարպետը:
Մրցումներին մասնակցեցին Երևան ժամանած 14 երկրների 181 պատվիրակներ: Հայաստանից հանդես եկան 62 ըմբիշներ: Նրանք նվաճեցին մեկ ոսկե, երեք արծաթե և վեց բրոնզե մեդալ:
Մեր թիմի կազմում հաղթող դարձավ միայն Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից Արմեն Մելիքյանը / 63 կգ /: Նա եզրափակիչում առավելության հասավ իր թիմակից Յուրա Կարապետյանի նկատմամբ:
Մրցանակակիր դարձան հետևյալ մարզիկները.
55 կգ
Օրթիբեկով Ջասուրբեկ (Ուզբեկստան)
Խոջիակբար Կուչկարով (Ուզբեկստան)
Նորայր Հախոյան (Հայաստան)
Տիգրան Մինասյան (Հայաստան)
60 կգ
Օլիվեր Սկրժիպչակ (Լեհաստան)
Էշիրի Մահմադ (Իրան)
Դահ Բոզորգի Ամիրեզա (Իրան)
Ֆերուզ Տուխտաև (Ուզբեկստան)
63 կգ
Արմեն Մելիքյան (Հայաստան)
Յուրա Կարապետյան (Հայաստան)
Տինո Օյալա (Ֆինլանդիա)
Մաիրբեկ Սալիմով (Լեհաստան)
67 կգ
Էրզու Զակրիև (Ռուսաստան)
Յուրա Հովեյան (Հայաստան)
Արսլանբեկ Սալիմով (Լեհաստան)
Օյբեկ Շարիբջանով (Ուզբեկստան)
72 կգ
Ջոնի Խեցուրիանի (Վրաստան)
Ռեզայի Հոջաթ (Իրան)
Կամիլ Ախմեդվալիև (Ռուսաստան)
Մահմադիան Ահմադրեզա (Իրան)
77 կգ
Վալերի Ջելդաշև (Ռուսաստան)
Դմիտրի Ադամով (Ռուսաստան)
Գեորգի Չխիկվաձե (Վրաստան)
Բովեյրի Ահուրա (Իրան)
82 կգ
Մոհմեդի Աբոլֆազլ (Իրան)
Խամիդ Իսաևմ (Ռուսաստան)
Սամվել Գրիգորյան (Հայաստան)
Մարտիկ Պետրոսյան (Հայաստան)
87 կգ
Յազդի Յասին (Իրան)
Պայտոն Յակոբսոն (ԱՄՆ)
Գևորգ Թադևոսյամ (Հայաստան)
Վիգեն Նազարյան (Հայաստան)
97 կգ
Ռիչարդ Կառելսոն (Էստոնիա)
Մագոմեդ Մուրթազալիև (Ռուսաստան)
Մոհամադ Հադի Սայեդի (Իրան)
Արվի Սովոլայնեն (Ֆինլանդիա)
130 կգ
Միխայիլ Լապտև (Ռուսաստան)
Արամայիս Հարությունյան (Հայաստան)
Էլիաս Կուսմանեն (Ֆինլանդիա)
Ալեքսանդր Մելեխով
Մրցավարտից հետո ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ասաց, որ մրցաշարը լիովին ծառայեց նպատակին: Հայտավորվածների թվում զգալի տոկոս էին կազմում հեղինակությունները, որոնց համար միջոցառումը նախախապատրաստական փուլ հանդիսացավ միջազգային առաջիկա ստուգատեսներին հաջող մասնակցություն ունենալու համար:
Զրուցակիցն ընդգծեց, որ հուլիսի 5 –ից Ծաղկաձորում, ավելի քան 30 ըմբիշների մասնակցությամբ, ուսումնամարզական հավաք կանցկացնի մեր ընտրանին: Այնուհետև մարզիկները կմասնակցեն օգոստոսին Վարշավայում նախատեսված միջազգային մրցաշարին: