Խորհրդանշական է Տոկիոյի օլիմպիական խաղերի ջահը

12:26 - 09 Հուն, 2019

2011 թ. Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի հետևանքով  անտուն մնացած բնակիչների համար Ֆուկուսիմա նահանգում կառուցվեցին ժամանակավոր կացարաններ: Դրանց համար օգտագործված ալյումինե շուրջ 10 հազար թափոններից են պատրաստվելու  Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի փոխանցավազքի  ջահերը: Կրակը Ճապոնիա կհասնի ու երկրի տարածքով իր  երթը կսկսի 2020թ.  մարտի 26 –ին: Հունաստանում բոցավառված օլիմպիական ջահը 121 օրում   կանցնի <<  Ծագող արևի երկրի >>  47 նահանգներով, երկրաշարժից տուժած բնակավայրերով, հուլիսի 24 –ին կհասնի Տոկիո, կբոցավառի օլիմպիական գլխավոր ջահը, որով և  կազդարարվի 32 –րդ  խաղերի մեկնարկը:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ