Աշոցքում ստեղծվել է դահուկային սպորտի կենտրոն

11:45 - 25 Հուն, 2019

Աշոցքում   հունվարի 26 –ին և 27 –ին տեղի կունենա դահուկային սպորտի փառատոն:  Տղամարդիկ կմրցեն 2 կմ, իսկ կանայք ` 1 կմ մրցատարածությունում: Մրցումներ կկազմակերպվեն նաև երեխաների համար: Մասնակցությունն անվճար  է, իսկ մրցանակակիրները կստանան  նվերներ:

Միջոցառումը տեղի է ունենալու Եվրամիության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Նշած կազմակերպության  ֆինանսական օգնությամբ կառուցվել է և մեկնարկի օրը պաշտոնապես կհայտարարվի Աշոցքի դահուկային սպորտի կենտրոնի բացումը: Նորակառույցն ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով:

Սպասվում է, որ փառատոնին ներկա կլինի նաև Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

 

 

Այլ նորություններ