Աթլետների թիմը մեկնում է Ստամբուլ

11:10 - 06 Փետ, 2019

Այս մրցաշրջանում փետրվարի  8 –ին իր առաջին արտագնա մրցուղերթը կկատարի  Հայաստանի աթլետիկայի թիմը: Թուրքիայի  Ստամբուլում 12 –օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն մեր 10 –ը մարզիկ -մարզուհիներ: Հավաքին կհաջորդի Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունը, որը կավարտվի փետրվարի 17 –ին: Մրցավարտից հետո  մեր աթլետները տեղում կշարունակեն մարզումները և Երևան կվերադառնան փետրվարի 22 –ին:

Պատվիրակության ղեկավար, մոտ անցյալի նշանավոր արագավազորդ և երկրի բազմակի ռեկորդակիր Վահագն Ջավախյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն  նաև մարզիչներ Արսեն Պետրոսյանն ու Գրիգոր Բարսեղյանը: Մրցումներում իրենց ունակությունները կդրսևորեն հեռացատկորդներ, եռացատկորդներ ,տարբեր տարածությունների վազորդներ Գայանե Չիլոյանը, Մարիետա  Մինասյանը,  Մարիաննա Բաղյանը, Լևոն Աղասյանը, Արամայիս Սարգսյանը, Արտակ Համբարձումյանը, Երվանդ Մկրտչյանը, Նարեկ Ղուկասյանը, Ռոման Ալեքսանյանը  և Ռազմիկ Մկրտչյանը:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ