ՀԱՕԿ մեդալ ` Աշոտ Ավետիսյանին

11:25 - 21 Հուն, 2019

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը  պատվավոր մրցանակի է  արժանացրել անցյալի նշանավոր բռնցքամարտիկ Աշոտ Ավետիսյանին: Նրան հանձնվել է   <<  Վլադիմիր Ենգիաբարյան >>  մեդալ:

Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո միջազգային կարգի սպորտի վարպետ Աշոտ Ավետիսյանը մնացել է  հարազատ մարզաձևում և համալրել  մասնագետների շարքը: Նա  մարզչական խորհրդի անդամ է և մեծ ծառայություն ունի  մեր երկրում մարզաձևի մասսայականացման  ու  բռնցքամարտիկների վարպետության առաջընթացի գործում:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ